Քննարկելու ենք երկու հարց. ինչ է լինելու.
ա) հետայսու,
բ) գոյատևելու՞ է արդյոք ԵԱՀԿ ՄԽ-ն:
Ներքաղաքական իրավիճակին չենք անդրադառնալու, որովհետև այն շաղախված է այս երկու իրողություններին: Ընդ որում, Նիկոլ կոչվածի լինելությունը` կմնա նա՞, չի՞ մնա, դարձել է «ճ կլասի» իրողություն, նախ այն պատճառով, որ եթե նմանին հողերը հանձնելուց հետո հնարավորություն տրվեց երևալու մարդկանց աչքին, նշանակում է` նմանը նմանին գտել է այս երկրում, և էթնոսն ինքն իր, իր ներքին կերտվածքի հետ լուրջ խնդիրներ ունի:
Հաջորդական քննարկումն էլ խիստ ավելորդ է, որովհետև Օպերայի հարթակում շարված ընդդիմությունը, բացի խոսելուց ու ձերբակալվելուց, այլ բան չի կարողանում անել: Երրորդն էլ, երբ ընդդիմությունը խոսում է «նախորդներից» այն նույն հարթակից, որում կանգնած է «նախորդների» հետ, ու դա դեռ բավ չէ, ինքն էլ ահարկու նախորդ է (զորօրինակ Վանեցյան Արթուրը), այդպիսի ընդդիմության առանց այն էլ ամուլ պայքարը հեռանկար ունենալ չի կարող:
Այլ հարց է, և գնալով այդ տեսակետն առավել է ամրակայվում, որ օպերայի հարթակն ընդամենը ծառայում է Նիկոլի իշխանության ամրակայմանը` վասն Ռուսաստան: Ռուսաստանը ցանկանում է դեռ պահել Քյոսայանի բնութագրմամբ` «подонок, тварь и карлик» Նիկոլին: Ասել է` բողոքի այդ ակցիաները դագանակ են Նիկոլի գլխին, որպեսզի իրականացնի իր ստորագրած դավաճանական գիրը: ՈՒր կա «պոզիտիվ»` խաղաղապահների մասով, առանց պայմանագրի էլ՝ ազատվի սորոսականների հրոսակից: Վասն Ռուսաստան:
Մի երկու բառ էլ նրա նշանակումներից, ու անցնենք գեոխնդիրներին: Հետաքրքիր է, որ ճակատագրական շրջադարձերին Պնախարարի աթոռին է հայտնվում (հոկտեմբերի 27-ին նույնպես) ԳՌՈՒ-ի գեներալ Վաղարշակ Հարությունյանը. սա իհարկե կարող էր երկար քննարկման թեմա լինել, մենք այսօր դրա ժամանակը չունենք, առաջ անցելով էլ ասենք. եթե այդպես, ապա ինչու՞ «մեր գեներալը» չնշանակվեց բուն պատերազմի ընթացքում, այլ հողերն ու Մեղրին «տալուց» հետո կրկին դարձավ «դեմք»:
Այս դեպքը ևս հասկանալի է` Ռուսաստանը կրկին նույն սկզբունքով է առաջնորդվում. պայմանագիրը «հորով-մորով» անելու ժամապահ է նշանակում ՀՀ ՊՆ-ում` չմոռանալով նախկին «արու» նախարար Դավիթ Տոնոյանին, որը ջերմորեն ողջագուրվում էր Հայաստան ժամանած ոչ պակաս «արու» նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ինչից կարելի էր հեռու գնացող եզրակացություններ անել` պատերազմի մասով, սակայն մեր կարծիքները պահում ենք մեր խորքում` հարմար օրերի համար:
Անցանք առաջ:
ա) Այսպիսով` ի՞նչ է լինելու հետայսու: Այն, ինչ եղավ Ղարաբաղի հետ, որպես ազգային խայտառակություն, կորուստ, ոչնչացում` էթնոսի, մի պահ մի կողմ դնենք, էլ ավելի մեծ արհավիրքին անդրադառնալու: Այո, կրկին ու կրկին` Մեղրի, Զանգեզուր, Սյունիքին, որի «կապիտուլյացիայի» պրեամբուլան տեղ գտավ ստորագրված փաստաթղթում:
Քչերն են կասկածում, չէ՞, որ հերթը Մեղրիինն է: Քչերն են կասկածում չէ՞, որ արնախում Նիկոլի արնախում «դոստում» Էրդողան խանի կարմրած-գազանային աչքերը Մեղրու վրա են, որպեսզի այնտեղից իր ԱՄՆ-Իսրայել դոստումներին բավարարի` դեպ Իրան, ինքն էլ սահուն` Նիկոլին «հեծած», հասնի Չինու կողմերը` ույղուրներին զարթնեցնելու, ապա կմտնի Կենտրոնական Ասիա, այնտեղից էլ Ղրիմ` իր էթնոսին «տիրություն» անելու:
Մենք սրա դեմ ունե՞նք զսպանակների մեխանիզմ: Հասկանում եմ` հիմար հարց եմ տալիս:
Իսկ Ռուսաստա՞նը… մասա՜մբ:
Չէ՛, Ռուսաստանը մեծ «բազարի» մեջ է Էրդողանի հետ, ու կշարունակի նույն ոգով, մի բան մի տեղ զիջելով (ասենք Սիրիայում), մի բան մի տեղ ստանալու ակնկալիքով ու բացառապես կերկխոսի Թուրքիայի ու ոչ մեզ հետ…. Ավելին չասենք:
Մեր հույսը կմնա մեր Աստված, որը խոստում ունի, որ մեզ հետ է մինչև աշխարհի վերջը, ու մենք պարտավոր ենք Երիքովը տապալող ժողովրդի պես երգել.
-Փա՜ռք տվեք Աստծուն Արևելքում… Փա՜ռք Ճշմարիտին…
բ) Կգոյատևի՞ հետայսու ԵԱՀԿ ՄԽ-ն: Ժպտու՞մ եք: Առանց այն էլ մինչ այս կիսամեռ, իդեաների պակասից տառապող, երբեք արդարություն չհետապնդած` «պտիչկաներ» դնող, լղոզող այդ կառույցը փորձում է հետայսու «խառնվել», որովհետև Ռուսաստանը «ֆուկ» արեց նրան` իր խաղաղապահներին նոն-ստոպ, Թուրքիայի հետ` կամ խորքային պայմանավորվածությունների, կամ արագաշարժ տեմպերով նրան շրջանցելով` շատ արագ «տեղավորեց» Արցախում. Ռուսաստանի նրա տնավարի պատրաստվածություններից երևում է, որ հոգ է տանում ու «անքուն» է Արցախի համար այնպես, ինչպես կհոգար իր նահանգների ու քաղաքների մասին: Հետն էլ` խոսում է Արցախի հետագա կարգավիճակի մասին … Ռուսաստանի կազմու՞մ:
-Նո-նո-նո` երբեք,- խելապատառ ճչում են ԵԱՀԿ ԱՄՆ, Ֆրանսիայի համանախագահները:
Նրանք հասկանում են` դրանով իրենք «Մեծ Մերձավոր Արևելք» ծրագիրը` Իրանի վրա Իսրայելի հարձակումը, տանուլ են տալիս. իրենք այդ պլանները կանցնեն Ռուսաստանի «դռնով», ինչն իրենց պլանների մեջ չի մտնում: Ավելին` Իրանից հետո Ռուսաստանի հերթն էր…
Ասել է` Թուրքիա-Ռուսաստան սկսված նոր խաղը դեռ շատ փխրուն է. խաղը բաց է դեռ. «но ставки сделаны, господа»!
ՈՒ՞մ ճակատին կկրակի «ռուլետկան»... չտա Աստված` կրկին մեր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ